«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը 2019-ի հունվարի 22-ին ֆրանս-գերմանական համագործակցության ու միասնության վերաբերյալ նոր համաձայնագիր կկնքեն»` ասվում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Համաշխարհային բանկն իջեցրել է 2019-ի համար համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 3%-ից 2,9%-ի` ասվում է հունվարյան զեկույցում: 2020-ի կանխատեսումը նույնպես վերանայվել է՝ նվազեցվելով մինչև 2,8%:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 22-ից շարունակվող «շաթդաունի» պատճառով համազգային ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ հարավային սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, գրում է The Guardian-ը:
Աժ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրելու: Տեղեկություններ կան, որ առաջիկայում աշխատակազմի ղեկավարի հետ հեռանալու են նրա տեղակալներ Արսեն Բաբայանը և Ռուբեն Գրիգորյանը:
Ռազմական ոստիկանությունը զբաղվում է քաղաքացիական մեքենաների կողմից դեպի Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակելու և կռիվ հրահրելու միջադեպով` ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ դատապարտելով տեղի ունեցածը:
Եվրամիությունը հավանություն է տվել Իրանի հետախուզական ծառայությունների և երկու իրանցիների նկատմամբ նոր պատժամիջոցներին՝ Թեհրանին մեղադրելով Եվրոպայի տարածքում ռեժիմի ընդդիմախոսների սպանություններ ծրագրելու մեջ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...